Դպրոցի պատմություն

Փոքր Մանթաշի դպրոց

Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1980 թվականին։ Դպրոցը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրում և գործում է որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Ընդհանուր տվյալներ

  • Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Արթիկ համայնք, բն. Փոքր Մանթաշ 1-ին փ, 38 շ.
  • Շենքի մակերես՝ 5116.5 մ2
  • Հողատարածք՝ 200000 մ2
  • Շենքը՝ երկհարկանի, 4 մասնաշենք, 3 մուտք
  • Շենքի նախագծային հզորություն՝ 450 աշակերտ

Իրավական տեղեկություն

  • ՀՎՀՀ՝ 900208000019
  • Հարկային կոդ՝ 06102967
  • Գրանցման ամսաթիվ՝ 05.02.2003
  • Գրանցման համար՝ 53.210.00428
  • Իրավաբանական անձի տեսակը՝ ոչ առևտրային
  • Գործունեության ժամկետը՝ անժամկետ

Պատմական կարևոր փաստեր

25.04.2002թ. դպրոցը անվանակոչվել է դպրոցի սան, երգահան, բանահավաք, «Լմբատ» ազգագրական երգչախմբի մեներգիչ Հենրիկ Ռուբենի Սուքիասյանի անունով։

Կրթական ծրագրեր

  • Տարրական ընդհանուր՝ 150 սահմանային տեղ
  • Հիմնական ընդհանուր՝ 200 սահմանային տեղ
  • Միջնակարգ ընդհանուր՝ 100 սահմանային տեղ

Ուսումնական ուղղություն՝ միջնակարգ։

Դպրոցի միջավայր և ենթակառուցվածքներ

Դպրոցի տարածքը ցանկապատված է և անվտանգ։ Տարածքում կա մրգատու ծառերի պուրակ, բացօթյա մարզահրապարակ, մինի ֆուտբոլի մարզահրապարակ և 44-օրյա պատերազմի զոհվածներին նվիրված հուշակոթող։

Դպրոցն ունի վարչական աշխատասենյակներ, ուսուցչանոց, 13 դասասենյակ, համակարգչային և շախմատի դասասենյակներ, առարկայական կաբինետներ, ՆԶՊ-ի դասասենյակ և զենքի պահեստ, մարզադահլիճ, ճաշարան, խոհանոց, հանդիսությունների սրահ, բուժկետ, 6 սանհանգույց, գրադարան-ընթերցասրահ և համացանց։

Լաբորատորիա և լրացուցիչ կրթություն

2019թ.-ից դպրոցում գործում է «Արմաթ» լաբորատորիան, իսկ 2021 թվականից՝ Փոքր Մանթաշի Արմաթ ճարտարագիտական աշխատանոցը։

Առաքելություն և սկզբունքներ

Դպրոցի նպատակն է ապահովել յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների, լիարժեք մասնակցությունը կրթական գործընթացին և պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումը։

Գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության, կրթության աշխարհիկ բնույթի պահպանման և ազգային ու համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա։